Ժամանակավորապես դադարեցվել է Սյունիքի մարզի Անգեղակոթ, Բալաք, Շաղատ գյուղերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Անգեղակոթ, Բալաք, Շաղատ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: