Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը
Ավարտվել է Շիրակի մարզով անցնող (Մ-7) Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգումը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 4կմ երկարությամբ ճանապարհի նորոգումն իրականացրել է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ը, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ը։
Ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։