Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Նոյեմբերի 9-ի թղթի նախագծում Տավուշի գյուղերի հանձնման կետ կար, Նիկոլն ասել է՝ հանենք, ես կհանձնեմ (տեսանյութ) Սամվելը հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Մելիքյան Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Արմավիրում մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց ՔՊ-ականի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով Ապրիլի 16-ին պլանային կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրա՛, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում. Րաֆֆի Ասլանյան Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում 5 հազար դրամանոց թղթադրամներ իրացրելու մեղադրանքովՄակրոնը կոչ է արել մեկուսացնել Իրանը«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովինՍամվել Վարդանյանին տնից տարան բաժին. Արամ ՄանուկյանՏղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ«Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով
Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Աշոտյան
Բանակին նման ծանր հարված հասցնելն այս իշխանության հակապետական դրսևորումներից է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց (տեսանյութ)Իրանը Իսրայելի վրա հարձակման մեջ մեղադրում է ԱՄՆ-ինՄովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորածՏղամարդն այցելել է տուժողի տուն, միասին խմել են, վիճել, ձեռքով սեղմել է 60-ամյա տղամարդու պարանոցը և հարվածներ հասցրել նրա դեմքին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում կատարված սպանությունիցԱրմեն Չարչյանի հորեղբոր դուստրը մասնակցել է Աննա Հակոբյանի 1մլն դրամանոց բարեգործական ընթրիքին (լուսանկար)
Հասարակություն

Գեղարքունիքից տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

Մարզպետը facebook-ի իր գրառման մեջ նշել է. «Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հարցերի շուրջ քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Գեղարքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ մարդասիրական ծրագրերի իրականացման համար, տրամադրեցի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շարունակական համագործակցության մասին իմ պատրաստակամությունը հայտնեցի։ Նշեցի, որ մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի այլ կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված՝ մեր բնակչությանը պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու և բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ մեր համագործակցությունն ընթանում է անխափան և իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հասցեական են եւ արդյունավետ։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հետ կապված խնդիրներին, տեղեկացրեցի, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների շնորհիվ՝ մոտ երկու ամիս է, ինչ սկսվել եւ շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։ Բնականաբար, այդ ընտանիքներն ունենեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք մարդասիրական, թե անվտանգությանը վերաբերող ծրագրեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեկական եւ արդյունավետ իրականացնելու նպատակով։