Ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս ենթարկվել է դաժան ծեծի. փաստաբան
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Հասարակություն

10 մլն 216 հազար դրամ` ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառման հաղթողին. ԿԳՄՍՆ-ն հայտարարում է դրամաշնորհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրագործման համար:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կտրամադրվի դրամական հատկացում՝ առավելագույնը 10 միլիոն 216 հազար դրամի չափով (ներառյալ՝ ԱԱՀ-ն), հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին՝

առնվազն 3 հանրային, մասշտաբային միջոցառումների կազմակերպման և անցկացման փորձառություն. երիտասարդական հանրային միջոցառումների կազմակերպումը հավաստող փաստաթղթերի ներկայացման դեպքում մասնակցին կտրվի նախապատվություն,

ծրագրի աշխատակազմի մասնագիտական փորձառություն (հանրային միջոցառումների կազմակերպման և իրականացման փորձառություն),

ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն։

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները, իսկ պատճենների ներկայացման անհնարինության դեպքում՝ փաստացի ապացույցներ ծրագրերի իրականացման մասին՝ նկարներ, տեսանյութեր, հանրային գրառումներ (հրապարակումներ, ակտիվ հղումներ, հոդվածներ և այլն ),

2) ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ),

3) հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ)։

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, որը հրապարակված է www.minfin.am կայքում:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային www.armeps.am համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 09-ը՝ ժամը 12:00-ը։ Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Վերոնիկա Խորասանյանին (հեռախոս` +374 10 599 641, էլ. փոստ` [email protected] ):