Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան Ֆրանսիան կշարունակի զինտեխնիկայի առաքումը ՀՀ, ողջունում եմ Ձեր հեղինակած «Խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ) Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ (տեսանյութ)Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն Փաշինյանը և Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂՀյուսիս-հարավի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը քննարկվել է ԵՆԲ ներկայացուցիչների հետ Կարևորում ենք ԵՄ առաքելությունը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան Երևանի փոխքաղաքապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչները քննարկել են Էներգետիկ կառավարման համակարգը Ի վերջո, հայկական կողմը իր կողմից հետախուզվող ադրբեջանցուն արտահանձնելու պահանջ ներկայացրե՞լ է Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal Քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի. Աբրահամյան Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել Գերմանիան իր տնտեսական կորուստներն անվանել է Ուկրաինայի հակամարտության պատճառով
ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
Անիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Պաշտոնական հրամանով, շուտով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր «Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար)Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, փորձելու ենք հասնել համաձայնության. Արմեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Ֆրանսիա (ֆոտո)
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էԼույս չի լինի Երևանում և 7 մարզում Ռուսաստանը պատերազմական մեքենա է. Դոնալդ Թրամփ
Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը. ԱԽ քարտուղար
«Այ անտռուսիկ Վերգո, հիշե՛ք, երրորդ նախագահն ու իր համախոհները երբեք չեն անցել ու չեն անցնելու թշնամու թրի տակով…». ՀՀԿ-ականը` ՔՊ-ականին
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում է պլանավորվում․ ԱԽՔ
Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ․ Արմեն ԳրիգորյանԼավ, սրանք էլ ի՞նչ պիտի անեն, որ մենք վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ. Սենոր ՀասրաթյանՊաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամի վնաս. մեղադրանք է ներկայացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնատար անձանց Լավրովը հայտարարել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասինՃանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել 2 անձի. մեքենան բազմիցս վարել է առանց վարելու իրավունքի. նախաքննությունն ավարտվել էՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել․ այսօր նա կվերադառնա Բաքու փաստաբան
Միսաք Մանուշյանի աճյունն այսօր կվերահուղարկավորվի
Գարիկ Գալեյանը կմնա տնային կալանքի տակ
Հայաստան-Ադրբեջան սահմանի անկայունությունը խնդիրներ է ստեղծել ՀՀ կողմից կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին. ԿոստանյանՓաշինյանի համար Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը փակ է այնպես, ինչպես փակ է Արցախի հարցը. Մանե ԹանդիլյանՄիջոցներ են ձեռնարկվում Նոր Նորքի ղեկավարի նստավայրի ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿՆիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ)Ամերիկացի սպան մանրամասներ է հայտնել Ավդեևկայի հանձման մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ
Գուրգեն Մելքոնյանը հիվանդանոց է տեղափոխվել 
Ատելության քարոզը Ադրբեջանին հասցրել է չգիտակցված մոլագարության. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միություն
Մշակույթ

Հայաստանը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով նստաշրջանին

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 

Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով:

Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պատվիրակի տեղակալ Օ. Դավթյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ, որից 4-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 46-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 5-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 2 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու համար:

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» տարրերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (2020 թ.), և ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցը (2021 թ.):