ՌԴ բանտերի նոր «հսկիչ» դարձել է քրեական հեղինակություն Արմեն Սարգսյանը. նրան կհովանավորի Տաշիր Սամոն
Հայտնի հանցագործ «բոս» Արմեն Սարգսյանը (մականունը՝ Արմեն Գորլովսկի) դարձել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների բանտերի «հսկիչը»։ Այս մասին գրում է dumskaya.net-ը՝ հաղորդելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տրամադրած տեղեկությունները:
Աղբյուրի փոխանցմամբ` նա մտերիմ է փախուստի մեջ գտնվող Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի հետ և կապված մեկ այլ հանցագործի՝ Յուրի Իվանյուշչենկոյի (Յուրա Ենակիևսկի) հետ։
Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը հայտնում է, որ Սարգսյանը՝ «Արմեն Գորլովսկի» մականունով, կստեղծի նոր Մասնավոր ռազմական ընկերություն, որը սահմանափակ ժամկետում կհավաքագրի բանտերում «զգալի» մարդկանց՝ «Вагнер» Մասնավոր ռազմական ընկերությունում:
Նոր ՄՌԸ-ն պետք է հզորացնի բանակը և մեծացնի ներքին մրցակցությունը ռուսական ՄՌԸ-ների միջև․ հովանավորը կլինի ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը, ծագումով հայ, գործարար է։ «Գազպրոմի» հետ առնչվող «Տաշիր հոլդինգ» ընկերության սեփականատերը, որը ներառում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: