Կապ չունի՝ ծախս, էներգախնայողություն, առաջնահերթություններ... կարևորը՝ լույսը միացնեն ու բոլորն ասեն «Wow», բա նախկինների ժամանակ ինչի՞ չկար. Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այնքան լույս են լցնելու Երևանի զարդարման համար, որ, երբ ամբողջը միացնեն, հանրության մեծամասնությունն ասի «Wow». Ու կապ չունի գեղեցկություն, ճաշակ, ծախս, էներգախնայողություն, առաջնահերթություններ: Կարևորն այնքան շատ լինի, որ ասեն տեսեք, աննախադեպ լուսավորություն է, նախկինների օրոք երբեք նման բան չի եղել…
Ի դեպ, ժամանակին մեկը կար, կոկորդն էր ճղում, թե քաղաքապետարանն անիմաստ ցերեկները փողոցային լույսերը վառ է թողնում…
հ.գ. Ժողովրդական ասացվածքն է «Բոշի յուղի» մասին…»