Եթե առաջիկա կիրակի ԱԺ ընտրություններ լինի, որ կուսակցության օգտին կքվեարկեիք հարցին՝ ՔՊ-ն առաջատարն է եղել․ GALLUP (տեսանյութ)

«Ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք Հայաստանում անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ» հարցին հետազոտության մասնակիցների շուրջ 49 տոկոսը նշել է, որ անհրաժեշտ չէ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցման պատասխանները հետևյալն են.
Միանշանակ այո՝ 23.7 տոկոսը
Ավելի շուտ անհրաժեշտ է՝ 17.1 տոկոսը
Ավելի շուտ անհրաժեշտ չէ՝ 16.5 տոկոս
Ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ 32.5 տոկոս։
Հարցին, թե եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ լինեին, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիների պատասխանը հետևյալն է.
«Քաղաքացիական պայմանագիր»-17.5 տոկոս
«Հայաստան» դաշինք - 4.5 տոկոս
«Պատիվ ունեմ» դաշինք -2.2 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն - 1.4 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 1.3 տոկոս
«Հանրային ձայն» կուսակցություն - 1 տոկոս
«Ոչ-ոքի» -47.4 տոկոս
Հարցվածների 14.1 տոկոսը դժվարացել է պատասխանել, 7.8 տոկոսն էլ հրաժարվել են պատասխանել։
«Սա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում առկա է բավական մեծ վակուում։ Եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեին, կհաղթեր «Ոչ-ոքի» կուսակցությունը», - ասաց Արամ Նավասարդյանը։