Արցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքը
Հասարակություն

6-ից մինչև 9:35 բժիշկը ծնարան չի եկել. Շենգավիթ բկ-ում նորածնի ու ծննդկանի մահվան մեջ ամուսինը մեղադրում է բժշկին

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան Կարինե Մուսայելյանի ու իր նորածնի մահվան մեջ նրա ամուսինը՝ Արայիկ Ջուլհակյանը, մեղադրում է ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Ջուլհակյանը պատմեց, որ իր կինը հղիության ընթացքում պարբերաբար հետազոտվել է, և որևէ խնդիր չի արձանագրվել:

«Նոյեմբերի 21-ի լուսաբացին 4։30-ից 5։00-ի սահմաններում կնոջս ցավերը սկսվեցին, 5։50 զանգահարեցինք իր բժշկուհուն, ասացինք, որ ցավերը սկսվել են, նա էլ ասաց՝ գնացեք, թող հերթապահ բժիշկն ընդունի ձեզ, մինչև ես կհասնեմ։ Կինս իր ոտքով նստել է մեքենան, գնացել ենք։ Ինձ ծննդատանն ասացին, որ տեղափոխում ենք ծնարան, մինչև իր բժիշկը մոտենա։ Ես գնացել եմ տուն, անընդհատ զանգել եմ, իմացել եմ՝ ինչպես է։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ 8։02, ինձ ասաց՝ ցավերս շարունակվում են, հարցրի՝ բա բժշկուհուց ի՞նչ կա, ասաց՝ 20 րոպեից տեղում կլինի»,- պատմեց մահացած ծննդկանի ամուսինը:

Նա պատմեց, որ 11:30-ի սահմաններում իր եղբորն է զանգահարում բժշկուհին և խնդրում գնալ ԲԿ.

«6-ից մինչև 9:35 բժիշկը չի եկել ծնարան: Մենք գնում ու բարձրանում ենք բժշկուհու մոտ, ինքն ինձ երեխային է ցույց տալիս ու ասում՝ սա ձեր երեխան է, նա մահացած է ծնվել, կյանքի հետ անհամատեղելի արատ է ունեցել, ասում եմ՝ ոնց կարող է նման բան լինել, դուք կնոջս 9 ամիս հետազոտել եք, խնդիր չի եղել երբևէ, բժշկուհին ինձ ասում է՝ սա նենց խնդիր է, որ երեխան պիտի ծնվի, նոր իմանանք։ Ես կյանքումս առաջին անգամ եմ լսում նման պարզաբանում, որ երեխան պիտի ծնվի, նոր հասկանան՝ երեխան ապրելու է, թե՝ ոչ։ Ես ասացի՝ չգիտեմ երեխան ում երեխան է, կնոջս պետք է տեսնեմ, ինքն ասի՝ մահացած երեխան մե՞րն է, թե՞ ոչ, ինձ ասաց՝ ձեր կնոջ վիճակը լավ չի, հիմա իրենով ենք զբաղվում»,- պատմեց Արայիկ Ջուլհակյանը:

Նա ասաց, որ երեխան ծնվել է 10:40-ին, սակայն ծննդկանին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել ժամը 12:00-ին. «Ինձ էլ ուղարկել են Արյունաբանական՝ արյուն բերելու: Գլխավոր բժիշկը կանչեց ինձ իր մոտ ասաց, որ կինս շատ արյուն է կորցրել, արգանդը պետք է հեռացնենք: Վիրահատությունից հետո ինձ ասացին՝ վիճակը շատ ծանր է, արյունահոսությունը կարողացել ենք դադարեցնել: Հետո պարզվեց, որ 4 անգամ սիրտը կանգնել է և վերջում արձանագրվել կնոջս մահը»:

Կարինե Մուսայելյանը 33 տարեկան էր, Դաշտավան գյուղից, ուներ երկու երեխա։

Դեպքի առնչությամբ ավելի վաղ պարզաբանում էր տարածել Շենգավիթ ԲԿ-ն, ըստ որի ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն: