Լարսի անցակետում իրավիճակը շարունակում է լարված մնալ. վարորդներից շատերը մեկ ամսից ավելի է, ինչ Լարսի անցակետ չեն կարողանում հասնել
Լարսի անցակետում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լարվածություն է ստեղծվել բեռնատարների վարորդների մոտ, նրանցից շատերը մեկ ամսից ավելի է, ինչ Լարսի անցակետ չեն կարողանում հասնել։
Հայ վարորդներից մեկը «Հրապարակ»-ին պատմեց, որ իրավիճակը խիստ սրվել է, Լարսի անցակետում օրական ընդամենը մի քանի հայ բեռնատար են թողնում սահմանն անցնել, խիստ հսկողություն է, մինչդեռ հերթում հազարավոր բեռնատարներ են կանգնած։
Այն բեռնատարներում, որտեղ շուտ փչացող մթերքներ են, վարորդները ետ են վերադառնում Հայաստան`գոնե տեղի շուկայում վաճառելու համար։