Կադիրովը պատասխանել է Հռոմի պապին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատասխանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին չեչենների և բուրյաթների դաժանության մասին։
«Ես կարող էի հիշեցնել ձեզ ինկվիզիցիայի, խաչակրաց արշավանքների մասին կամ նույնիսկ նշել իրական դաժան պատմություններ անզեն ռուս զինվորականների վերջին մահապատիժների մասին», - ասել է է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:
Նրա խոսքով՝ չեչենները, առաջնորդվելով կրոնով, առանց խաղաղության առաջարկի կռիվ չեն սկսում։
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ զինվորականների շարքերում չկա ոչ մի հարբեցող կամ թմրամոլ, բոլորը խորապես կրոնավոր են։
«Եվ մարտիկներից յուրաքանչյուրը գիտի, որ պատերազմում չպետք է մոռանալ պատվի, արժանապատվության և նույնիսկ թշնամու հանդեպ հարգանքի մասին»,- ընդգծել է նա։