Ուկրաինան ՆԱՏՕ-ից խնդրել է զենք և զինամթերք

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել որքան հնարավոր է շուտ զենք ուղարկել Ուկրաինա և զենքի նոր արտադրություն հիմնել Արևմուտքում։
Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հանդիպման շրջանակներում համատեղ ճեպազրույցում, գրում է European Truth-ը։
Կուլեբան ասել է, որ նախորդ նման հանդիպման ժամանակ իր երեք հիմնական խոսքերն էին «զենք, զենք, զենք»։ Այդ ժամանակից ի վեր, ըստ նրա, Ուկրաինան զգալի օգնություն է ստացել, որն օգնել է Ուկրաինայի զինված ուժերին ազատագրել տարածքի զգալի մասը։