Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր 3+3 ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է․ Իրանի ԱԳ նախարարը՝ Գրիգորյանին Ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է․ ՔՊ պատգամավորը՝ դրամի արժեզրկման մասին Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ նոր մանրամասներ․ Aravot ԱԺ-ում քննարկել են խաղամոլության դեմ պայքարը Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածների խնդիրները Նրանք չընկրկեցին, գնացին գիտակցված անձնազոհության․ Միքայել Համբարձումյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Արցախցին գիշերն անցկացնում է բաց երկնքի տակ՝ կառավարության շենքի պատերի տակ (տեսանյութ) Օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունով Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում Եվրապատգամավորը զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա ԼՂ-ում Ադրբեջանի ձերբակալությունները պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան Ֆրանսիան մեր առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի դրել. Արարատ Միրզոյան (տեսանյութ) ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունը, քաղաքական լուծում չի գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիմել է Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար
Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին Կոլոննա
Ո՞վ է ադրբեջանցիների կողմից Արցախում պարետ նշանակված հայը Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ. Դավիթ Անանյան Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ռուս խաղաղապահներին է հանձնվել 57 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ
Բաքուն գերեվարել է նաև Արայիկ Հարությունյանին․ ոչ պաշտոնական
ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Արցախից ՀՀ նոր ժամանողներ չկան Արցախից բռնահանվածների աջակցության ծրագրերը․ ճեպազրույց կառավարությունում․ ՈՒՂԻՂԲաքուն պաշտոնապես հայտարարեց՝ ձերբակալել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ադրբեջանը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ հայի. Հակոբյան
Ինտերը շատ լեգենդներ են ունեցել, ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն․ Մխիթարյան Սպիտակի բժիշկներն այցելել են բռնի տեղահանված արցախցիներին, խորհրդատվություն անցկացրել ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ ՀՀ տարածքներում՝ հիմնավորելով Փաշինյանի հայտարարությունը․ Հայրապետյան Կոռնիձորի մարդասիրական կայանում ԿԽՄԿ-ն 1-ին օգնություն է տրամադրել շուրջ 2400 արցախցու Փաստաբանների պալատը բռնի տեղահանված արցախցիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրի Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ (լուսանկարներ) Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակ, վերջացած եք իբրև իշխանություն. Վարդանյան (տեսանյութ) Քերոբյանը և Զիմբաբվեի դեսպանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունը Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին ԼՂ կառավարությունը հայկական բանկերին 200 մլրդ դրամից ավելի պարտք է, լուրջ խնդիր է. Թունյան (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է Արցախում պայթյունից տուժածներին
Վազող տողեր

Լրամշակումներ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում. Նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը:

Առաջարկվում է վերախմբագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանը՝ համապատասխանաբար փոխելով նաև անվանումը:

Հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների համար փոխհատուցում ստացող սովորողների մասին տեղեկատվության թվայնացմամբ. այդ նպատակով նոր կարգավորումներ են նախատեսվելու: Ըստ նախագծի հիմնավորման՝ մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ գործող կարգավորումները հրամանից հանելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի կարգավորումներից, որով սահմանված է մանկավարժների համար տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում:

Առաջարկվող փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են, որի արդյունքում վերախմբագրված հրամանով կկարգավորվեն միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից:

Սովորողներին առաջարկվող փոխհատուցումները.

Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում:

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր սովորողի համար չի կարող գերազանցել 20.200 ՀՀ դրամը:

Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրում է տվյալ տարվա ընթացքում համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն:

Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով, միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:

Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող սովորողների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակն արդյունավետ չի լինի), ապա տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:

Հաշվարկված գումարների շրջանակում (բացառությամբ կարգի 15-րդ կետով սահմանված դպրոցի շենքի հիմնանորոգմամբ, վերակառուցմամբ կամ նորի կառուցմամբ պայմանավորված այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ դրանցից պարտադիր կարգով օգտվեն շահառուները։