Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինայի համար միջազգային դատարան ստեղծել

Եվրահանձնաժողովը հանդես է եկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայի համար հատուկ միջազգային դատարան ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի տարածած հայտարարությանը:
«Շարունակելով աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ դատարան՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը կհետաքննի և հետապնդի ռուսական ագրեսիան»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ ԵՀ-ի ղեկավարի՝ հանձնաժողովը «պատրաստ է սկսել աշխատել միջազգային հանրության հետ՝ այս հատուկ դատարանի ստեղծման գաղափարի համար հնարավորինս լայն միջազգային աջակցության հասնելու համար»։