Ղարաբաղում հակամարտությունը կարգավորվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական ընթանում է. Թուրքիայի նախագահի խոսնակ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական առաջընթաց է ապրում: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինի կատարած հայտարարությանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում երկու երկրի հատուկ ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են։ Այդ շփումների ընթացքում, մասնավորապես, քննարկվում է երկրների միջև սահմանը հատելու հնարավորության իրականացումը։
Քալինը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է խաղաղության և բարգավաճման հիմքեր դնել Անդրկովկասում։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և այժմ երկրները համագործակցություն են հաստատում առանց երրորդ կողմերի միջնորդության։ Սա առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասաց Քալինը: