ԱՄՆ-ն այլևս պատանդ չի լինի Չինաստանի կողմից. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն այլևս պատանդ չի լինի այնպիսի երկրների կողմից, ինչպիսին Չինաստանն է, որը գերիշխում է արդյունաբերության մեջ, գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Չինաստանի համար օտարերկրյա արտադրության չիպերի վրա հույս դնելու փոխարեն, այդ չիպերի մատակարարումը կլինի այստեղ` Ամերիկայում»,- ասել է Բայդենը:
«Տարբերությունն այն է, որ մենք այս մատակարարման շղթան հասանելի կդարձնենք ամբողջ աշխարհին, և մենք այլևս պատանդ չենք մնա չինական արտադրությանը»,- ասել է Բայդենը: