ՌԴ ԱԳՆ-ն Եվրահանձնաժողովին մեղադրել է ռուսական սառեցված ակտիվները «գողանալու» փորձի մեջ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) փորձում է Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից փող «գողանալ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ԵՀ-ի ողջ այս բուռն գործունեությունը նպատակաուղղված է գտնելու ուղիներ՝ «լեգիտիմացնելու» մեր երկրի նկատմամբ կիրառված անօրինական պատժամիջոցները և ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքի հափշտակությունը»,- ասել է Գրուշկոն։
Ավելի վաղ ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել էր ստեղծել կառույց, որը կկառավարի սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինային աջակցելու համար։
Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը պետք է «ֆինանսապես վճարի» «Ուկրաինային հասցված վնասի համար»: Ֆոն դեր Լեյենը գնահատել է այն 600 միլիարդ եվրո։ Եվրահանձնաժողովը «միջոցներ ունի, որպեսզի Ռուսաստանին վճարի»: Նա նշել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 մլրդ եվրոյի պահուստների արգելափակման և «ռուս օլիգարխների» 19 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցների մասին: