ՌԴ զինված ուժերը փորձարկում են հրթիռային զորքերի մարտական կիրառման նոր մեթոդներ. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության զինվորականները հատուկ գործողության ընթացքում փորձարկում են հրթիռային ուժերի և հրետանու մարտական կիրառման նոր մեթոդներ: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կատարած հայտարարությանը:
Նրա խոսքով՝ անօդաչու սարքերը, ի թիվս այլ բաների, օգտագործվում են որպես հետախուզական և հարվածային կրակային համակարգեր։
«Հակառակորդի արդյունավետ կրակային ջախջախումը ռազմական գործողությունների հաջողության կարևոր բաղադրիչն է։ Դրանում նշանակալի դեր է վերապահված հրթիռային ուժերին և հրետանին»,- ընդգծել է Շոյգուն և հավելել, որ հատուկ գործողության շրջանակներում օգտագործվելու են ժամանակակից և առաջադեմ զինատեսակներ։