NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Մեկ օրով Երևան եկած արցախցի երեխաները չեն կարողանում վերադառնալ հայրենիք․ մտածում են՝ 44-օրյայի նման, անորոշ ժամանակով պիտի մնան այստեղ. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է.

Երեկ Արցախից Երեւան ժամանած մի խումբ երեխաներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ երկկողմանի փակ է Արցախը Հայաստանի հետ կապող մայրուղին։ Մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» այսօր առավոտից Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Ռուս խաղաղապահները տեղում են, բնապահպաններ ներկայացածները պահանջում են հանդիպում խաղաղապահների ղեկավարի հետ, նրանք ասում են, իբրեւ թե Արցախն իրենց տարածքն է, իրենց հանքերն են շահագործվում։ Նրանք նպատակ ունեն Մարտակերտի Դրմբոն ու Կաշենի հանքավայրեր գնալ։ Նույն պատրվակով ադրբեջանցիները ճանապարհը փակել էին նաեւ դեկտեմբերի 3-ին։ Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սաներ, որոնք իրենց երկու ուսուցչի ուղեկցությամբ երեկ Երեւան էին եկել՝ մանկական «Եվրատեսիլը» դիտելու, չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Նրանց խմբի ղեկավարը՝ Անահիտ Գաբուզյանը, Aravot.am-ին պատմեց, որ այսօր պետք է վերադառնային, սակայն ճանապարհը փակ լինելու մասին լուրն իմանալուց հետո Երեւանից չեն շարժվել։ Նրանք անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու՝ եթե հանկարծ ճանապարհը չբացվի: «Մնացել ենք այստեղ, երեխաներն անտրամադիր են, փոքրիկներ կան, լաց են լինում, վախենում են։ Հարցնում են՝ բա ե՞րբ կարող ենք գնալ մեր տուն, թուրքերը փակել են, էլ չե՞նք կարող գնալ։ Կռիվ տեսած երեխաներ են, մտածում են, թե 44 –օրյայի պատերազմի ժամանակ, որ եկել, մնացել էին, այս անգամ էլ է այդպես լինելու, մնալու են անորոշ ժամանակով, այն էլ՝ առանց ծնողների։ Մենք էլ երեխեքին հույս ենք տալիս, ասում ենք՝ կբանակցեն, կբացվի ճանապարհը։ Բայց դե՝ դրանք թուրք են, ինչ ուզում՝ անում են։ Ես ինքս էլ եմ վախենում, կկարողանա՞նք գնալ, թե՞ չէ։ Մեր հողում չեն թողնում ապրենք։ Ասում ենք՝ մի՛ վախեցեք, երեխաներ, մի բան անելու են, ամեն ինչ անում ենք, որ երեխաները չվախենան, մղձավանջ է»,-ասում է տիկին Անահիտը։ Երեխաների խումբը երեւանյան հյուրանոցներից մեկում էր տեղավորվել, սենյակները մեկ գիշերվա համար էին պատվիրվել։ Ժամկետը լրացել է։ Ի՞նչ պետք է անեն, որտեղ են գիշերելու, եթե հանկարծ օրերով չբացվի ճանապարհը։ Տիկին Անահիտն ասում է՝ հյուրանոցի ղեկավարությունը վստահեցրել է՝ այսօր էլ կարող եք մնալ․«Բայց դե՝ հետո ի՞նչ կլինի, ո՞նց կստացվի, չգիտենք, չեմ պատկերացնում»։ Երբ զրուցում էինք տիկին Անահիտի հետ, նա երեխաներին սրճարան էր տարել, ասում էր՝ քաղցած էին, համ էլ որոշեցին հյուրանոցից դուրս հանեն, նաեւ կզբոսնեն, կցրվեն․«Հյուրանոցում րոպեն մեկ մտնում են համացանց, կարդում, վիդեոները նայում, տեսնում՝ ոնց են թուրքերը փակել ճանապարհը, նեղվում են, տխրում են։ Շատ անտրամադիր են։ Ծնողներին զանգեցինք, ասացինք, որ էրեխեքի հետ խոսեն, որ չնեղվեն փոքրիկիները։ Ծնողներն էլ անհանգիստ են, ասում են՝ բա երեխաներն առանց փողի ո՞նց եք յոլա տանում։ Ասում ենք՝ դե դեռ կարողանում ենք կերակրել։ Ու քանի որ մեկ օրով էինք եկել, երեխաները նույն հագուստով են։

Ասել ենք, որ իրենք իրենց ներքնազգեստը լվանան, սենյակում չորացնեն, նորից հագնեն, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում