Ստացվում է` ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում անվտանգություն, այլև սպառնալիք է. Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է որակում Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում իր դեմ։
Ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը փորձում է ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրել այս հարցին։
«Նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է այնպես, որ ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»,- նշեց Փաշինյանը` հավելելով, որ դա ոչ թե հետևություններ է, այլ պարզապես ինքն արձանագրում է փաստերը։