ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ աշխատանքից կազատվի ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը
«Լուրերին» հայտնի դարձավ, որ ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը ՊՆ հրամանով կազատվի աշխատանքից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից:
Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր: