ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը գաղտնի այցելել է Ուկրաինա և հանդիպել Զելենսկիի հետ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսն անցյալ շաբաթվա վերջին գաղտնի այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց՝ ԿՀՎ-ի ղեկավարը Զելենսկիին տեղեկացրել է առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Ռուսաստանի ռազմական պլանների վերաբերյալ իր ակնկալիքների մասին։
Հրատարակությունը պնդում է, որ Ուկրաինայի նախագահին մտահոգում է, թե որքան ժամանակ Ուկրաինան կարող է հույս դնել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների օգնության վրա։
Բերնսը, ըստ հրապարակման զրուցակիցների, խոստովանել է, որ ինչ-որ պահի օգնություն ստանալն ավելի դժվար կլինի։