Զելենսկին քննադատել է Գերմանիային` Leopard տանկեր չմատակարարելու համար. «Տանկերը չեն շրջի Ռուսաստանում»
Ռամշտեյնում իր երկրին ռազմական օգնության մասին համաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել մատակարարել Leopard հիմնական մարտական տանկերը և այդ կապակցությամբ քննադատել Գերմանիայի կառավարությանը։
Գերմանական ARD հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ ընդունելի չի համարում, որ Բեռլինը այդ զինատեսակը մատակարարում է այլ երկրներին` Ուկրաինայի փոխարեն։
Զելենսկու խոսքով՝ Արևմուտքը ցանկանում է քննարկումներ անցկացնել ևս վեց ամիս, մինչդեռ Ուկրաինայում ամեն օր մարդիկ են մահանում։ Նա վստահեցրել է, որ Ուկրաինան պաշտպանում է իրեն և չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա։
«Leopard տանկերը չեն շրջի Ռուսաստանի Դաշնության տարածքում, մենք պաշտպանողական դիրքերում ենք»,- հավելել է նա։