Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել։
Այս մասին հունվարի 20-ին սոցցանցերում հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։
«Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող։ Առաջին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում։ Այժմ նա գտնվում է հսկողության տակ։ Վիրահատությունը տեղի է ունեցել Սրտի գիտական վիրաբուժության ազգային կենտրոնում՝ հայտնի սրտային վիրաբույժ Յ.Պյայի ղեկավարությամբ»,- գրել է մամուլի քարտուղարը։