Հունաստանում խոսել են Թուրքիայի հետ պատերազմի հնարավորության մասին
Հունաստանը մտադիր չէ Թուրքիայի հետ պատերազմել Էգեյան ծովում ծովային գոտիների սահմանազատման համար և ակնկալում է երկու երկրների միջև այս միակ վեճը լուծել բանակցությունների սեղանի շուրջ կամ Հաագայի միջազգային դատարանում։
Այդ մասին հինգշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Վարչապետի խոսքով, այս խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի և, մասնավորապես, ծովի իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, չպետք է սադրանքների ենթարկվեն հարևանները, բացի այդ, պետք է բաց մնան կապի ուղիները։