Ֆինլանդիան ծանր հրետանի է ուղարկում Ուկրաինա
Ֆինլանդիան Ուկրաինային տրամադրում է ռազմական օգնության 12-րդ փաթեթը, որը կներառի ծանր հրետանի և զինամթերք, ասվում է Ֆինլանդիայի կառավարության հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարար Միկո Սավոլան հայտարարել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի ծանր հրետանի և զինամթերք։
Հայտարարության համաձայն՝ սարքավորումների արժեքը կազմում է ավելի քան 400 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, Հելսինկին Ուկրաինային տրամադրել է 590 մլն եվրոյի ռազմական օգնություն։