Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, որն աններելի է. Փաշազադեն ծանր է տարել Երևանի և Թեհրանի՝ քույր քաղաքներ դառնալը
«Ես բացասաբար եմ վերաբերվում այն փաստին, որ Թեհրանն ու Երևանը դարձել են քույր քաղաքներ». Այս մասին լրագրողներին ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ ուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։
Նրա խոսքով՝ Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, որն աններելի է։ «Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը հասկանում է իր սխալը։ Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ»,- ասել է Փաշազադեն։
Նա նշել է, որ Ադրբեջանում Իրանին վերաբերում էին որպես եղբայրական երկրի. «Բայց հետո տեսանք, որ այս եղբայրն այլ եղբայր ունի»։
Նշենք, որ Թեհրանն ու Երևանը քույր քաղաքներ են դարձել։ Համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։