Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի ընթացքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է Անվտանգության խորհրդի անդամներին՝ քննարկելու Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Շոյգուն մասնակիցներին տեղեկացրել է շաբաթվա սկզբին շտաբ կատարած այցի մասին։ Երկրի ղեկավարը տեղեկացրել է իր վերջին հեռախոսային միջազգային շփումների մասին։ Քննարկվել են նաև սոցիալ-տնտեսական օրակարգի արդիական հարցեր»,- ասել է Պեսկովը։