ԱՄՆ-ը ու Իսրայելը քննարկել են Ռուսաստան-Իրան հարաբերությունները
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի առաջնորդների հետ քննարկել է ուկրաինական պատերազմը Իսրայել և Արևմտյան ափ կատարած այցի ժամանակ, հինգշաբթի հայտնել է Սպիտակ տունը,- տեղեկացնում է իսրայելական The Jerusalem Post-ը:
«Նրանք նաև քննարկել են Ուկրաինան, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև զարգացող պաշտպանական գործընկերությունը և դրա հետևանքները Մերձավոր Արևելքի անվտանգության վրա»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Թեև Իսրայելը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, նա Կիևին իր օգնությունը սահմանափակել է հումանիտար օգնության և պաշտպանիչ միջոցներով: