Իլոն Մասկը նախազգուշացրել է Ուկրաինային Ղրիմի վրա հարձակման բացասական հետևանքների մասին
Ուկրաինայի զինված ուժերը չպետք է փորձեն հարձակվել Ղրիմի վրա և փորձեն գրավել այն, քանի որ նման գործողությունները սպառնում են հակամարտության սրմանը, որը ռիսկային է ոչ միայն Կիևի, այլև ողջ աշխարհի համար։
Այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։
«Ես ուկրաինամետ եմ, բայց էսկալացիան շատ ռիսկային է Ուկրաինայի և աշխարհի համար»,- թվիթերում գրել է Մասկը՝ մեկնաբանելով Կիևին Ղրիմը վերադարձնելու ԱՄՆ-ի մտադրությունների մասին լուրերը։
Ավելի վաղ Մասկն առաջարկել էր Ղրիմը ճանաչել որպես ռուսական, ինչպես նաև կրկնակի հանրաքվեներ անցկացնել Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում։