Լուկաշենկոն Սի Ցզինպինին հրավիրել է այցելել Բելառուս
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր երկիրը և Չինաստանը համատեղ ջանքերով կարողացել են հաջողության հասնել երկկողմ համագործակցության ամրապնդման գործում։
Լուկաշենկոն Սի Ցզինպինին հրավիրել է այցելել իր հանրապետություն։
«Հրավիրում եմ Ձերդ Գերազանցությանը այցելել Բելառուսի Հանրապետություն, որտեղ ձեզ ճանաչում և գնահատում են որպես իսկական բարեկամի և որտեղ ձեզ կընդունեն ամենաջերմ ընդունելություններով»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հավաստիացրել է իր պատրաստակամությունը զարգացնելու բելառուսա-չինական հարաբերությունների ողջ շրջանակը և խորացնել համագործակցությունը միջազգային ասպարեզում։