Զելենսկու գրասենյակը նշել է Ռուսաստանի հետ խաղաղության մեկ պայման
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների հիմնական պայմանը ռուսական կողմից 1991 թվականի ուկրաինական սահմանների ճանաչումն է։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Հակամարտության ավարտը կապված է այն սահմանների հետ, որոնք ամրագրվել են 1991 թվականի միջազգային պայմանագրերում։ Մենք չենք մտնում Ռուսաստանի կազմ։ Մեզ դա պետք չէ»,- ասել է Պոդոլյակը գերմանական Zdf հրատարակությանը տված հարցազրույցում։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս նման պայման են առաջ քաշել Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։