«Ժամանակն է տապալել բռնապետին»․ Իսրայելում Նեթանյահուի դեմ ցույցեր են անցկացվել
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի կառավարության դեմ։ Հաբիմա հրապարակում ցույցի ժամանակ, որին մասնակցել է մոտ 15000 մարդ, իսրայելցիները պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել՝ «Ժամանակն է տապալել բռնապետին», «Ամոթի կառավարություն», «Բռնազավթումը չի ծնում ժողովրդավարություն»։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հազարավոր մարդիկ բողոքել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության՝ «դատական համակարգը թուլացնելու» և ծայրահեղ աջ քաղաքականությունների դեմ։ Ուշադրություն է հրավիրել ցուցարարների պաստառը, որի վրա գրված էր՝ «Բռնապետին տապալելու ժամանակն է»։
Իսրայելում հակակառավարական ցույցեր են անցկացվել Երուսաղեմ և Հայֆա քաղաքներում, հատկապես մայրաքաղաք Թել Ավիվում։
«Սև դրոշի շարժումը»՝ Իսրայելի ժողովրդավարությունը պաշտպանելու և Նեթանյահուի դեմ բողոքի ցույցեր կազմակերպած խմբերից մեկը, կոչ է արել քաղաքացիներին գիշերը դուրս գալ փողոց՝ ասելով. «Յուրաքանչյուր իսրայելացու պարտականությունն է մասնակցել պայքարին»։
«Սև դրոշի» շարժումը պաշտպանել էր Նեթանյահուի հրաժարականը պահանջելու երկարատև բողոքի արշավը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը կոռուպցիոն սկանդալների ֆոնին, որոնց նա ներգրավված էր: