Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սիրիայում ամերիկյան բազայի վրա
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական ռազմական հրամանատարությունից հայտնել են, որ սիրիական Ալ-Թանֆում գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել:
Ինչպես երևում է հրամանատարության տարածած մամուլի հաղորդագրությունից, բազան հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնցից երկուսը խոցվել են։
Հարձակման արդյունքում ամերիկացի զինվորներից ոչ ոք չի տուժել, իսկ Սիրիայում ԱՄՆ գործընկեր Սիրիայի ազատ բանակի երկու սիրիացի մարտիկ է զոհվել։