Թուրքիան ցանկանում է ինքնաթիռներ և նավեր գնել Մեծ Բրիտանիայից
Թուրքիան բանակցություններ է վարել Միացյալ Թագավորության հետ զենքի մեծ փաթեթի հնարավոր վաճառքի շուրջ՝ ներառյալ կործանիչներ, Middle East Eye-ին հայտնել են բանակցություններին ծանոթ երեք առանձին աղբյուրներ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի այցելել է Լոնդոն, որտեղ հանդիպել է իր բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ։
Հանդիպման ընթացքում Աքարն ու Ուոլասը ուսումնասիրել են Անկարայի կողմից Eurofighter ինքնաթիռներ, C-130J տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև թուրքական հնացած M60 մարտական տանկերի շարժիչներ ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում են աղբյուրները։
Աղբյուրների համաձայն՝ նման գործարքի արժեքը գերազանցում է 10 միլիարդ դոլարը: