Տիբեթում ձնահյուսի պատճառով 28 մարդ է մահացել
Առնվազն 28 մարդ է զոհվել Տիբեթի հարավարեւմտյան Նինգչի քաղաքում ձնահյուսի հետեւանքով, հայտնում է Xinhua-ն։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները հունվարի 20-ին դադարեցվել են։ Փրկարարները ասֆալտապատել են 7.5 կիլոմետր երկարությամբ անցումը՝ ձյան տակից տուժածներին փրկելու համար։ Նրանց հաջողվել է փրկել 53 մարդու, նրանցից հինգը ծանր վնասվածքներ են ստացել։
Ձնահյուսը իջել է հունվարի 17-ի երեկոյան և ծածկել Տիբեթի ինքնավար շրջանի ճանապարհային թունելի մուտքերը, ինչի հետևանքով մարդիկ արգելափակվել են մեքենաների ներսում։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ձնահյուսի պատճառ է դարձել տարածաշրջանում ուժեղ քամին և ջերմաստիճանի բարձրացումը: