ՄԱԿ-ը անգործունակ է Տոլյատի-Օդեսա խողովակաշարով ամոնիակի արտահանման վերսկսման հարցում․ ՌԴ ԱԳՆ
Պետք չէ խոսել ՄԱԿ-ի օգնությամբ ռուսական գյուղմթերքների ու պարարտանյութերի արտահանման նորմալացման մասին։
Ադրբեջանական APA-ի մոսկովյան թղթակիցը հայտնում է, որ այս մասին ասված է Ստամբուլի համաձայնագրի կատարման վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվել է, որ ՄԱԿ-ն ակտիվ չէ Ռուսաստանի Տոլյատի-Օդեսա խողովակաշարով ամոնիակի արտահանման վերականգնման հարցում։
«Սովի սպառնալիքի տակ սպասարկվում են ուկրաինացիների առևտրային պատվերները և արևմտյան շահառուների տնտեսական շահերը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանը չի հաստատել ՄԱԿ-ի տեղեկությունը Թուրքիայի տարածքային ջրերում ստուգման սպասող ավելի քան 100 նավերի մասին։