ԱՄՆ-ը երկարաձգել է Ռումինիայում 4000 զինվորի գտնվելու ժամկետը
Ռումինիայում գտնվող ԱՄՆ 101-րդ օդադեսանտային դիվիզիայի բրիգադի բազայի զինծառայողները կմնան 9 ամիս։ APA-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է «The New York Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։
Ներկայումս Ռումինիայում գտնվող բրիգադում ընդգրկված է մոտ 4000 զինվոր։
Նախատեսվում է զինծառայողների ռոտացիա կատարել երկամսյա ժամկետում։
Բացի այդ, ԱՄՆ 10-րդ լեռնային դիվիզիայի շտաբային սպաներ և գեներալ-մայոր կուղարկվեն Ռումինիա՝ զորքերը ղեկավարելու համար:
Ամերիկացի զինվորականները, ինչպես նախկինում, տեղակայվելու են Միխայլո Կոգալնիչանու ավիաբազայում՝ Ուկրաինայի հետ սահմանից 100 կմ-ից պակաս հեռավորության վրա։
Միաժամանակ նրանք կանոնավոր վարժանքներ են անցկացնում սահմանի անմիջական մերձակայքում։