Գերմանիան թույլ է տվել Լեհաստանին Leopard 2 տանկեր մատակարարել Ուկրաինային
Գերմանիան չի խանգարի Լեհաստանին գերմանական արտադրության Leopard 2 տանկեր մատակարարել Ուկրաինային, ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Վարշավան տանկեր մատակարարի առանց Բեռլինի թույլտվության։
«Այս պահին մեզ նման հարցում չի արվել, բայց եթե մեզ հարցնեն, մենք չենք կանգնի այդ որոշման ճանապարհին»,- ասել է Բուրբոքը, մեջբերում է Reuters-ը։
Օրերս Գերմանիայի Ռամշտայն բազայում Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների հանդիպման մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ Կիևին Leopard 2 տանկերի մատակարարման մասին որոշման շուրջ, որը Կիևին անհրաժեշտ է տարածքներ գրավելու համար։