Ուկրաինան կարող է հաղթել այս տարի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան այս տարի կարող է հաղթել Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում՝ պայմանով, որ ուկրաինացիները մնան միասնական։
Նրա խոսքերը փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Արագությունը կախված է մի քանի բանից՝ ուժը Ուկրաինայի ներսում և ուժը դրսում։ Մենք չպետք է թույլ տանք, որ գործընթացները դանդաղեցնեն թե՛ դրսում, թե՛ ներսում, քանի որ դա կձգձգի պատերազմը», - ասել է Ուկրաինայի նախագահը։