Իրանը կարող է դուրս գալ միջուկային գործարքից. Աբդոլլահյան
Թեհրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի պայմանագրից ի պատասխան Եվրախորհրդարանի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասելու կոչին:
Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 22-ին, լրագրողներին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտնում է ISNA-ն։
«Որոշ եվրոպացի դիվանագետներ, օրինակ՝ Գերմանիայի արտգործնախարարը, աշխատում են Իրանի դեմ։ Եթե նրանք դասեր չքաղեն և չուղղեն իրենց քաղաքական հայացքները, Իրանը կդիտարկի բոլոր տարբերակները»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) դիտորդներին իրենց երկրից դուրս բերելու հնարավորության մասին հարցին։