Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունն Իրանում է
Պաշտոնական այցով Իրան է ժամանել Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունը՝ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ։
Հունվարի 23-ին նախատեսվում է ՌԴ պատվիրակության համատեղ հանդիպում Իրանի խորհրդարանի հետ համագործակցության շուրջ, որի օրակարգում է Կասպից ծովում համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը։
Վոլոդինը բանակցություններ կվարի Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։