Քարոզարշավը դեռ չի սկսվել. Պեսկովը՝ ընտրություններում Պուտինի մասնակցության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա վարչակազմը զբաղված են ընթացիկ գործերով, պետության ղեկավարի ընտրության քարոզարշավը դեռ չի սկսվել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ շուտ է, քարոզարշավը դեռ չի սկսվել։ Կրեմլում շատ ընթացիկ գործեր կան, նախագահն ունի շատ ակտիվ գրաֆիկ և հագեցած օրակարգ»,- ասաց նա։
Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինի խոսքերն այն մասին, որ երկրի ղեկավարը պետք է առաջադրվի նախագահական հաջորդ ընտրություններում։