Ճապոնիայի հետ խաղաղության երկխոսությունն անհնար է. Կրեմլ
Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունը ներկայումս անհնար է։
Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական երկխոսությունն այժմ դժվար թե հնարավոր լինի, քանի որ Տոկիոն տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության համար ոչ բարեկամ երկրների ճամբար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։