Նորվեգիայում նշել են ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով երկու կողմերի կորուստների թիվը
Նորվեգիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Էյրիկ Քրիստոֆերսենը նորվեգական TV 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման ժամանակ սպանվել կամ վիրավորվել է գրեթե 180 հազար ռուս զինվոր։
Նորվեգացի գեներալի խոսքով՝ պատերազմում Ուկրաինայի կորուստները հավանաբար կազմում են ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր զինվոր։
Նա նշել է, որ զոհվել է ևս մոտ 30 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ։