«Տպավորված եմ...». Աննա Հակոբյանն Իրան է մեկնել դստրերի հետ (լուսանկարներ)

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իրան կատարած այցի լուսանկարներով և կիսվել տպավորություններով.
«Տպավորված եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդի կողմից մեր հանդեպ այդքան ջերմ վերաբերմունքից։
Շնորհակալ եմ նախագահ Իբրահիմ Ռաիսիին եւ տիկին Ջամիլե Սադաթ Ալամօլհոդային «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» կազմակերպելու եւ Թեհրանում հյուրընկալելու համար։
Մեզ համար պատիվ է «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը» Հայաստանում անցկացնելը»,-գրել է նա:
Նկատենք, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումար»-ի շրջանակում, Աննա հակոբյանը Իրան է մեկնել իր աղջիկների հետ: