Հունգարիան չի խոչընդոտի Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ քայլին
Հունգարիան չի արգելափակի Եվրամիությանը՝ Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելու միջոցառման իրականացումը: Ինչպես տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ այս մասին երկուշաբթի օրը Facebook-ի իր էջում տեսանյութում ասել է արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոն:
Սիյարտոն ելույթ է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ քննարկելու Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելու հարցը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը հույս է հայտնել, որ իրենք կհաստատեն ևս 500 միլիոն եվրո (544 միլիոն դոլար) աջակցությունը։