Անկարան թույլ չի տա Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան չպետք է սպասի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Անկարայի բարեհաճություններին ահաբեկչության կողմնակիցների և մահմեդականների թշնամիների գործողություններից հետո, որոնք տեղի են ունեցել Ստոկհոլմում։
«Այս կեղտոտ գործողությունները Շվեդիայում, և նույնիսկ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք մուսուլմանների և ընդհանրապես բոլոր մարդկանց, բոլորի իրավունքների և ազատությունների համար։ Դուք շարունակում եք աջակցել ահաբեկիչներին և սպասում եք ՆԱՏՕ-ին անդամակցելու աջակցությանը: Չի աշխատի դա։ Շվեդիան այլևս չպետք է մեզնից սպասի այս աջակցությունը»,- ասել է Էրդողանը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Շվեդիան և Ֆինլանդիան մերժում են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու Թուրքիայի խնդրանքը։