Ռուսաստանը մարտական ինքնաթիռներ է տեղակայել Թուրքիայի սահմաններին
Ռուսական ռազմական ինքնաթիռները սկսել են օգտագործել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջեյրախ օդանավակայանը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
«Ռուսական և սիրիացի զինվորականները վերականգնել են Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային մասում գտնվող Ջայրախի օդանավակայանը, որը ավերվել է ռազմական գործողությունների ընթացքում։ Դա հնարավորություն է տվել կազմակերպել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիացիայի համատեղ տեղակայումն ու օգտագործումը»,-ասել են Մոսկվայում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ օդանավակայանի համատեղ օգտագործումը կբարձրացնի Սիրիայի սահմանների պաշտպանության արդյունավետությունը և Արաբական Հանրապետության քաղաքացիներին երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում։