Ռուսաստանը շարունակում է բարդ աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի հետ. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է տքնաջան, բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ, շատ տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչին` անհապաղ բացել Լաչինի ճանապարհը առևտրային տրանսպորտի համար։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։